• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի անդրադարձը Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակի վերաբերյալ

16 նոյեմբերի, 2021
Դեսպան Նազարյանի անդրադարձը Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է»։

Այս  մասին նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Նա նշել է․ "Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների։ Սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։ Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը։»  

Կ․Նազարյանը իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ «կարևորում ու գնահատում ենք միջազգային մեր գործընկերների, այդ թվում` Սուրբ Աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելն ու Ադրբեջանին կոչ ուղղելը` միջազգային հումանիտար իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների համաձայն ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին և պահվող քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են այդ երկրի բանտերում»։

Դեսպանի հնչեցրած դիրքորոշումներին առավել մանրամասն բնօրինակով կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումները՝

https://www.farodiroma.it/nagorno-karabakh-il-punto-di-vista-dellambasciatore-armeno-in-vaticano/

https://www.agenzianova.com/a/6192ab8ddea913.60897360/3680895/2021-11-15/armenia-azerbaigian-ambasciatore-nazarian-questione-prigionieri-di-guerra-resta-irrisolta/linked

https://www.vivereroma.org/2021/11/20/lambasciatore-armeno-replica-alle-dichiarazioni-dellambasciatore-dellazerbaigian-in-vaticano/1074940

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: