• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդի պաշտոնական այցը Հայաստան

29 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 27-28-ին Երևանում էր գտնվում Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի գլխավորած պատվիրակությունը, որի նպատակն էր մասնակցել Հայաստանում առաքելական նվիրակության բացման արարողությանը և հանդիպումներ ունենալ ՀՀ ղեկավար պաշտոնատարների հետ։

Իր պաշտոնական այցի առաջին օրվա առավոտյան՝ փոխպետքարտուղարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, շրջայց կատարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ գրառում կատարելով պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Հոկտեմբերի 27-ին Վատիկանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մասնակցել «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով ՀՀ ԱԳՆ-ում կայացած գեղաթերթիկի մարման արարողությանը, որը նախաձեռնել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի և Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հանդիպմանը հետևել է մամուլի համար համատեղ հայտարարությունը, որի ընթացքում արք․  Պենյա Պառան ընդգծեց, թե «խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ նախագահին և կառավարությանը, որոնք դեսպան Կարեն Նազարյանի միջոցով հորդորեցին Սուրբ Աթոռին դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում ․․․ »։ Նույն օրը, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի, Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի, հրավիրված հյուրերի մասնակցությամբ։

Հոկտեմբերի 28-ին Վատիկանից ժամանած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակի փոխայցելությունները և շփումները: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: 

Այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց փոխպետքարտուղար արք․ Պառայի պատվիրակությանը՝ դեսպան Կարեն Նազարյանի ու առաքելական նվիրակ արք․ Ժոզե Ավելինու Բետանկուրի ուղեկցությամբ։ Ողջունելով Քույր Եկեղեցու ներկայացուցիչների այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում Վատիկանի և Մայր Աթոռի միջև համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի։

Վերը նշված բոլոր հանդիպումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն է ներառված ՀՀ կառավարության, նախագահի, ԱԳՆ և Հայ առաքելական եկեղեցու ստորև ներկայացվող պաշտոնական կայքէջերում.

https://www.mfa.am/hy/press-releases/2021/10/27/Armenia_Vatican_Meeting/11151

https://www.mfa.am/hy/press-conference/2021/10/27/Armenia_Vatican/11149 

https://www.mfa.am/hy/press-releases/2021/10/27/armenia_vatican_opening/11150

https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/10/28/Nikol-Pashinyan-meeting/

https://www.president.am/hy/press-release/item/2021/10/29/President-Armen-Sarkissian-met-with-Edgar-Pena-Parra/

https://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=4647&y=2021&m=9&d=28

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: