• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմի Պապն ապօրինաբար պահվող անձանց մասին

19 սեպտեմբերի, 2021
Հռոմի Պապն ապօրինաբար պահվող անձանց մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Այսօր` սեպտեմբերի 19-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։ Հույս ունեմ, որ արդարության  իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։

Նշենք, որ ավելի վաղ՝ ս․թ․ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն  անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: