• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Պորտուգալիայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության այցը Հայաստան

18 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 15-17-ը Հայաստանում էր գտնվում Պորտուգալիայի ներդրումների և առևտրի խթանման գործակալությունը (Portugal Global - Trade & Investment Agency (AICEP)։ Այցը տեղի էր ունենում Պորտուգալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։

Սեպտեմբերի 16-ին «Էնթերփրայզ Արմենիա» (Ներդրումների աջակցման կենտրոն) հիմնադրամը և պորտուգալական գործակալությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացրեցին աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչները։

Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, ողջունելով AICEP-ի պատվիրակությանը, նշեց, որ հայկական կողմի նպատակն է աշխուժացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, նպաստել գործարար կապերի ստեղծմանը, ի հայտ բերել երկու երկրների ներդրումային գրավչությունը, արտահանման ներուժն, ուղղություններն ու առավելությունները։ Ելույթներով հանդես եկան նաև «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և AICEP գործակալության խորհրդի նախագահ Լուիշ Հենրիքշը:  Բանախոսները ևս կարևորեցին երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և խթանման ջանքերը և ընդգծեցին այդ աշխատանքների շրջանակում երկու ազգային կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը շնորհանդեսների միջոցով պորտուգալական պատվիրակությանը ներկայացվեցին Հայաստանի տնտեսության և  գործարար միջավայրի առանձնահատկությունները, օրենսդրական դաշտը, երկրի ներդրումային գրավչությունը, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտները՝ որպես Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղեր, որոնք հետաքրքրություն կարող են ստեղծել պորտուգալական գործարար շրջանակների համար: Իր հերթին AICEP-ի խորհրդի նախագահը շնորհանդեսով ներկայացրեց Պորտուգալիայի բիզնես միջավայրն ու հնարավորությունները:

Աշխատանքային հանդիպման եզրափակիչ մասում ներդրումների խթանման երկու ազգային կառույցները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրեցին Հայաստանում և Պորտուգալիայում ներդրումային միջավայրը խթանելու գործընթացում փոխադարձ օժանդակություն ցուցաբերելու, երկու երկրների գործարար շրջանակներին ըստ անհրաժեշտության աջակցություն տրամադրելու և կողմերի միջև գործարար կապերն ամրապնդելու իրենց  մտադրությունը:

Հայաստան այցի շրջանակներում AICEP-ի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների հետ ու այցելեց մասնավոր ընկերություններ, որոնց ընթացքում ներկայացվեցին ինչպես նախարարությունների, այնպես էլ պետություն֊մասնավոր հատված գործընկերությամբ իրականացվող ծրագրերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: