• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Արամ Ա կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն

01 հուլիսի, 2021
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։ Ողջունելով Վեհափառին դեսպան Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստանի և Արցախի անվտանգության ու զարգացման հարցերում հայության համախմբումն ու Սփյուռքի ներգրավումը։ Մտքեր փոխանակվեցին Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտության ու այդ գործընթացում հոգևոր առաջնորդների ու հայ եկեղեցու դերակատարման շուրջ։ ՀՀ դեսպանը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա-ին շնորհակալություն հայտնեց հայ-վատիկանյան հարաբերությունների ընդլայնման հարցում շարունակական աջակցության համար։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Վատիկանում մասնակցում էր Լիբանանի քրիստոնյա համայնքների հովվապետերի խորհրդակցությանը, որն ավարտվեց Ս․Պետրոս տաճարում Հռոմի Պապի, Սուրբ Աթոռի բարձրաստիճան ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ եկեղեցական արարողությամբ։ Արամ կաթողիկոսի կողմից արարողությանը հայերենով հնչեց Նարեկացու Մատյան Ողբերգությունից «Որդի կենդանի Աստծո» աղոթքը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: