• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմի Պապի «այց առաջին քրիստոնյա երկիր». դեսպան Նազարյանի հարցազրույցը EWTN News-ին

28 հունիսի, 2021
Հռոմի Պապի «այց առաջին քրիստոնյա երկիր». դեսպան Նազարյանի հարցազրույցը EWTN News-ին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի 5-ամյակի առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ս․թ․ հունիսի 28-ին մասնակցել է Վաշինգտոնի ստուդիայից հեռարձակվող EWTN News-ի երեկոյան ծրագրին։

Հարցազրույցի ընթացքում դեսպանը խոսել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի տպավորությունների, հիշարժան պահերի մասին, որոնք շարունակվում են վառ մնալ աշխարհով մեկ սփռված հայերի մտքերում և սրտերում։ ՀՀ դեսպանն առանձնակիորեն կարևորել է հայությանը հուզող հարցերի հանդեպ Ֆրանցիսկոս Պապի մշտական հոգածությունն ու առանձնացրել 2015թ․ ապրիլին Ս․ Պետրոս տաճարում մատուցած պատարագի և 2016թ․ հունիսին Հայաստան այցի ընթացքում և հետո նրա կողմից հնչեցրած ուղերձներն առ այն, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն։ Կ․Նազարյանը նաև խոսել է քահանայապետի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում արված գրառման մասին, որում ասվում է «․․․Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»։

Դեսպանի հարցազրույցն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ:

 

EWTN-ը համաշխարհային կաթոլիկ ցանց է, որի 11 գլոբալ հեռուստակայանները բազմաթիվ լեզուներով շուրջօրյա հեռարձակվում են 145 երկրներում 350 միլիոն բաժանորդների համար։ EWTN-ը նաև ներառում է ԱՄՆ-ի ամենատարածված կաթոլիկ կայքէջերը, լրատվական ծառայությունները, այդ թվում՝ Catholic News Agency-ին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: