• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Տեղական մամուլում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Նազարյանի անդրադարձը

18 մայիսի, 2021
Տեղական մամուլում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Նազարյանի անդրադարձը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Անցած հանգստյան օրերին տեղական մամուլում լույս են տեսել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ՝ ի պատասխան Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական էլչին Ամիրբայովի՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի վաղ արված մեկնաբանությունների։
Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության, Արցախի քրիստոնեական ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանության դատապարտելի փաստերը։ ՀՀ դեսպանն ընթերցողի համար հարցադրումներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի սադրիչ հայտարարությունների ու քայլերի մասին, որոնք էլ ավելի են վտանգում տարածաշրջանի փխրուն կայունությունը։ Հղումներն իտալերեն բնօրինակով այստեղ՝

https://www.farodiroma.it/lambasciatore-armeno-presso-la-s-sede-replica-al-consigliere-presidenziale-azero-parole-di-pace-mentre-continua-luso-della-forza/

https://www.acistampa.com/story/diplomazia-pontificia-ursula-von-der-leyen-da-papa-francesco-17077

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: