• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի ելույթը «Ահաբեկչությունը Եվրոպայի քրիստոնյաների հանդեպ» խորագրով հանդիպմանը

11 նոյեմբերի, 2020

Ս․թ․ նոյեմբերի 11-ին դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց «Ահաբեկչությունը Եվրոպայի քրիստոնյաների հանդեպ» խորագրով հանդիպմանը, որը կազմակերպել էր #StandTogether նախաձեռնությունը «Rome Reports» միջազգային անկախ հեռուստալուրերի գործակալության հետ մեկտեղ։

Իր խոսքում Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը դատապարտում է Եվրոպայում ահաբեկիչների ու ծայրահեղականների կողմից զարհուրելի սպանությունները և կիսում ֆրանսիացի ու ավստրիացի բարեկամ ժողովուրդների վիշտն ու զայրույթը։ Նա մասնակիցներին տեղեկացրեց, որ այդ նույն ահաբեկչական խմբերի կողմից վանդալիզմի ակտեր են իրականացվել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հանդեպ, որոնք, ըստ էության, վերջին շրջանի եվրոպական քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքերի և ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողությունների շարունակությունն էին։ Դեսպանն այնուհետև նշեց, որ ավելի քան ակնհայտ է, թե որտեղից են ոգեշնչվում այդ ահաբեկիչներն, ու մասնակիցների ուշադրությանը հանձնեց ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումները, որոնք  պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում: Նա պատահական չհամարեց թուրք-ադրբեջանական հանցագործ դաշինքի և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի հանդեպ իրականացվող ցեղասպան պատերազմին զուգահեռ հայության հանդեպ իրականացվող այդ սպառնալիքներն ու հիշեցրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում շարունակաբար միջազգային հանրությանը տեղեկացվել է Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող տարբեր երկրներից ու շրջաններից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման փաստերի մասին, որոնք ոչ միայն հաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ու գործընկեր երկրների հատուկ ծառայությունների կողմից, այլև ահաբեկիչների վկայություններով: Այնուհետև հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ԼՂ հակամարտության գոտում գերեվարված ահաբեկիչների վկայությունների մանրամասները, որոնք ամբողջությամբ բացահայտում են միջազգային ահաբեկչության ցանցի ընդլայնման միջոցով հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակները։  Կ․Նազարյանը հավելեց, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչության չարիքը կազմակերպված ձևով տեղափոխվում է ԱլԳ տարածաշրջան, սպառնալով Արցախին, որը Եվրոպայի արևելյան դարպասն է, և կոչ ուղղեց դատապարտել ու միասնաբար դիմագրավել անդրսահմանային այս սպառնալիքին՝ որդեգրելով համապարփակ մոտեցում տարածաշրջանային մակարդակով կրոնական անհանդուրժողականության ու ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար, ու այս առթիվ հայտնեց Հայաստանի հանձնառությունն ու պատրաստակամությունը։

Առցանց հանդիպմանը մասնակցում էին Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հոգևորականներ, վատիկանյան շրջանակներին հարող լրագրողներ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։ Ոմանք իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին ու հայ ժողովրդին։

Ի տեղեկություն․ #StandTogether-ը ներառական և էկումենիկ թվային հարթակ է, որը ստեղծվել է ձայն տալու քրիստոնյաներին, որոնք ենթարկվում են խտրականության կամ հետապնդումների: Այն նաև ընդգծում է կրոնական ազատության կենսական կարևորությունը: 2017թ․-ից Սուրբ Աթոռում ՀՀ  դեսպանությունը միացել է #StandTogether-ին և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների տառապանքների մասին, օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված  կոնկրետ քայլերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: