• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմում Ս. Պատարագ Հայրենիքի խաղաղության համար

04 հոկտեմբերի, 2020

Կիրակի՝ հոկտեմբերի 4-ի առավոտյան, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում մատուցվեց Ս. Պատարագ Հայրենիքի խաղաղության համար և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն ու մոմավառություն նահատակված հայ զինվորիների հիշատակին։ Համայնքային միջոցառմանը ներկա էին վարժարանի տնօրեն գրշ. Նարեկ ծ.վ. Նաամոյան, Ս. Էջմիածնի միաբան գրշ. Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանները, կաթողիկե հայ քույրերը, հայ համայնքի անդամները։

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ադրբեջանաթուրքական ոսոխի՝ Հայրենիքի հանդեպ ուղղած արյունոտ ձեռքերը կոտրելու համար այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնականություն, համախմբում և ազգային ողջ ներուժի կենտրոնացում։ Նա կոչ է ուղղել յուրաքանչյուրին իր կարողությունների, կապերի ու հնարավորությունների սահմաններում մասնակցել հայ ժողովրդի արժանապատվության և հաղթանակի համար մղվող գոյապայքարին։

Միջոցառմանը հայ երիտասարդները ինքնակամ հայտարարել են Արցախին աջակցության տրամադրման հարցում իրենց պատրաստակամության մասին ու այդ պահից անցել գործի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: