• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Անկախության օրվա առթիվ դեսպան Կարեն Նազարյանի շնորհավորականը

21 սեպտեմբերի, 2020
Անկախության օրվա առթիվ դեսպան Կարեն Նազարյանի շնորհավորականը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ,

Մեր հայրենիքի անկախության քսանիններորդ տարեդարձի առթիվ հղում եմ իմ սրտագին շնորհավորանքներն ու մաղթում նորանոր ձեռքբերումներ,  երջանկություն և բարեկեցություն:

Գրեթե երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Այսօր էլ, բռնելով զարգացման ու աննախադեպ  բարեփոխումների ուղին, մեր երկիրը հաջողությամբ շարունակում է պետականաշինության դժվարին գործը՝ իր արժանի տեղը զբաղեցնելով պետությունների համաշխարհային մեծ ընտանիքում:

Համավարակով պայմանավորված այս անորոշ ժամանակաշրջանում իմ մաղթանքն է նաև, որպեսզի բոլորս շարունակենք նոր շունչ, նոր գաղափարներ հաղորդել, հատկապես մեր երիտասարդության առաջխաղացման համար։

Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը ամրապնդելով, պետականության հզորացման գաղափարի շուրջ համախմբվելով և ապավինելով մեր հարուստ քաղաքակրթական արժեքներին, ազգային ներուժին ու ամուր հավատքին, կարող ենք անել ավելին՝ հասնելու համար հայ ժողովրդի վեհ նպատակների իրագործմանը։

Տոնդ շնորհավո՜ր, Հայաստան։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: