• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու հաշվեհամար

20 մարտի, 2020

Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆիզիկական անձանց և մասնավոր կազմակերպությունների կողմից օժանդակության ստացման նպատակով Ֆինանսների նախարարության կողմից բացվել է՝ «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարը՝ 900005001947:

Ստացվող գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով, մասնավորապես՝ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար։        
          

Ցանկության դեպքում կարող եք կատարել նվիրաբերություն։

 

  • Առցանց (online) վճարում
    Առավել դյուրին է նվիրաբերությունը կատարել առցանց՝ E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Ձեր VISA, MasterCard կամ ArCa քարտերի միջոցով։ Տես հղումը՝      
     https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5054/

          

  • Բանկային վճարում (այդ թվում՝ ebanking-ով)

          Ստացող`   Կենտրոնական գանձապետարան      
          Գանձապետական հաշվի համար`  900005001947
                     

Նպատակ տողում նշել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
                    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: