• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, 16.03.2020

16 մարտի, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, 16.03.2020
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սուրբ Աթոռն իր քայլերը համադրելով Իտալական Հանրապետության իշխանությունների հետ ձեռնարկել է միջոցառումներ կանխելու համար COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը, որոնք վերաբերում են Սուրբ Աթոռի տարբեր մարմիններին կամ պետք է իրագործվեն Վատիկան քաղաք-պետության կառավարության կողմից։ Այդ միջոցառումները ներառում են Սուրբ Պետրոս տաճարի և հրապարակի,  Վատիկանի, քահանայապետական ամառանոցների ու տաճարների թանգարանների ու թանգարանային կենտրոնների փակումը մինչև ս․թ․ ապրիլի 3-ը։

Վարակի տարածումը կանխելու նպատակով միջոցառումների շրջանակներում մարտի 10–ից սկսած Հռոմ քաղաքում գործում են հետևյալ հիմնական կարգավորումները․

  • Կրթական հաստատությունները, հասարակական վայրերը և կենտրոնները, բացառությամբ դեղատների, հիվանդանոցների և սննդի խանութների, փակ կլինեն մինչև ապրիլի 3–ը։
  • Արգելված են մարդկանց կուտակումները, հետաձգվել սպորտային, մշակութային և կրթական միջոցառումները։
  • Բոլորին կոչ է արվել «մնալ տանը»։
  • Վատիկանում, Հռոմում և Իտալիայի տարածքում սահմանված են տեղաշարժիսահմանափակումներ․ առանձնանշված են երեք դեպքեր տեղաշարժի համար՝ «աշխատանքային ակնհայտ պատճառներ, խիստ անհրաժեշտության դեպքեր կամ առողջության շարժառիթներ»։ Տեղաշարժն ապահովելու նպատակով պետք է լրացնել հատուկ ձևանմուշ՝ իրավապահ մարմինների պահանջով հիմնավորելու համար անձի տեղաշարժի անհրաժեշտությունը։ Թույլատրվում է վերադառնալ մշտական բնակության վայրերը։
  • Դադարեցրել են աշխատանքը երկու տասնյակից ավելի օդանավակայաններ։
  • Շարունակում է գործել հանրային տրանսպորտը՝ ապահովելու բնականոն կյանքի շարունակականությունը և մարդկանց տեղափոխումը։

Վարակի տարածման վտանգով պայմանավորված՝ 2020թ. մարտի 16-ից Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը կգործի առցանց ռեժիմով: Դեսպանության հետ կապը կարելի է հաստատել․

Հեռ.` (+39) 0687655696

Էլ. փոստ` armvaticanembassy@mfa.am

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կայքերի և ֆեյսբուքյան էջերի միջոցով պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը և հայտարարություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: