• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի ելույթը Կամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորականների հիշատակին մատուցված հոգեհանգստյան արարողությանը

17 նոյեմբերի, 2019
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի ելույթը Կամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորականների հիշատակին մատուցված հոգեհանգստյան արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 17-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն Կամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ՝ Հովսեփ քհն․ Պետոյանի ու նրա հոր՝ Հանա Աբրահամ քհն․ Պետոյանի հիշատակին, որին մասնակցեցին Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, տեղական մեդիա և հայ համայնքի ներկայացուցիչներ, Հռոմի Սրբազան եկեղեցու հոգևորականներ։

Արարողությանը հետևած իր ելույթում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խստորեն դատապարտեց «Իսլամական պետություն» կազմակերպության իրականացրած դաժան ահաբեկչությունը և խոսեց Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական ներխուժման հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք առավել վատթարացրել են ազգային և կրոնական փոքրամասնությունների, ու հատկապես՝ քրիստոնյա համայնքների վիճակը։

Դեսպանը հղում կատարելով ավելի վաղ այս առթիվ արված ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և սիրիահայությանն ուղղված Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի թվիթերյան ուղերձին, վկայակոչեց ՄԱԿ-ի համակարգման ներքո գործող միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալները, համաձայն որոնց տարածաշրջան թուրքական ներխուժման արդյունքում տեղահանվել են հարյուր հազարավորներ, շարունակվում են գրանցվել թուրքական զինվորների ու նրանց hովանավորությամբ գործող անօրինական խմբավորումների կողմից լայն տարածում գտած կամայական մահապատիժների, խոշտանգումների և առևանգումների դեպքերը։

ՀՀ կառավարության անունից ցավակցելով նահատակված հայ հոգևորականների ընտանիքիների ու սիրիահայ կաթողիկե համայնքին, դեսպան Նազարյանը եզրափակեց նշելով, որ Հայաստանը շարունակելու է Սիրիայում մարդասիրական աջակցությանն ուղղված իր քայլերը՝ դրանք համադրելով շահագրգիռ գործընկերների հետ, ու այդ նպատակով համախմբելով նաև հայության ջանքերը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: