• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ ԱԺ նախագահի այց Նեապոլ

30 հոկտեմբերի, 2019

Իտալիա այցի շրջանակներում հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցան Նեապոլի արքեպիսկոպոս Կրեշենցո կարդինալ Սեպեի hետ։

ԱԺ նախագահ Միրզոյանն արքեպիսկոպոսին շնորհակալություն հայտնեց համատեղ հոգևոր ժառանգությունը լավագույնս պահպանելու և այդ հարցում հայկական կողմին ցուցաբերվող շարունակական ու համակողմանի աջակցության համար: Կարդինալ Սեպեն էլ հայտնեց իր պատրաստակամությունը հայկական կողմի հետ գոյություն ունեցող կապերն ու համագործակցությունը որակական նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։

Նույն օրը պատվիրակությունը, որի կազմում էին հայ խորհրդարանականները, ՀՀ դեսպանի հետ միասին այցելեցին Նեապոլի սրտում գտնվող Սուրբ Գրիգոր հայի եկեղեցի ուր խնամքով պահպանվում են Լուսավորչի մասունքները։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված Հին Ջուղայի ոչնչացված խաչքարի կրկնօրինակի մոտ պատվիրակությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց կատարեց միաբանությունում։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: