• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Մալթայի Ինքնիշխան ՈՒխտի ԱԳ Գլխավոր քարտուղարին

25 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 25-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերի պատճեն հանձնեց Մալթայի ինքնիշխան Ուխտի արտաքին գործերի գլխավոր քարտուղար՝ Ստեփանո Ռոնկային։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստնում նոր թափ ստացած լայնածավալ բարեփոխումների ընթացքն ու պաշտոնական Երևանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների, սիրիական ճգնաժամի ու ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացների շուրջ։

Կ․ Նազարյանը գլխավոր քարտուղար՝ դեսպան Ռոնկային է տեղեկացրել ՀՀ տարածքում մարդասիրական, բժշկական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը խթանելու հայկական կողմի պատրաստակամության մասին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ անդրադարձել են անցած ամիս ՀՀ ԱԺ կողմից վավերացված ու ՀՀ նախագահի կողմից ստորագրած Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրենքին, որի նպատակն է կողմերի միջև առավել զարգացնել առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով երկկողմ համագործակցությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ․ Մալթայի Ինքնիշխան Ուխտի (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998թ․-ի մայիսին: 1988թ․-ի ավերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Երկկողմ հարաբերությունները պայմանավորված են նաև վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: