• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակության այցը Վատիկան

03 հոկտեմբերի, 2019
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 2-3-ին Վատիկան էր այցելել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ՝ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակաբաշխության անցնող երեք տարիների դափնեկիրները:

Հոկտեմբերի 2-ի առավոտյան «Ավրորա»-ի պատվիրակությունն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն, հանդիպել դեսպան Կարեն Նազարյանի հետ, որից հետո մասնակցել Ս․ Պետրոսի հրապարակում Քահանայապետի ընդհանուր ունկնդրությանը՝ հնարավորություն ունենալով կարճատև հանդիպելու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին:

Նույն օրը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրները դեսպան Նազարյանի ուղեկցությամբ հանդիպում են ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո կարդինալ Պարոլինի հետ։ Վատիկանի բարձրատիճան պաշտոնյաին է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերապրողնրի անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների տրվող մրցանակի նպատակները, Երևանում ամենամյա անցկացվող միջազգային հեղինակավոր այդ մրցանակաբաշխության ծրագրերը, որոնք ուղղված են աղետներից եւ ոճրագործություններից մարդկային կյանքեր փրկող մերօրյա հումանիտար հերոսների ու նրանց գործունեության խրախուսմանը։

Հոկտեմբերի 3-ին «Ավրորա»-ի պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի անկախության տոնի առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությանը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: