• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն Անկախության տոնը նշել է հայ երիտասարդության հետ

21 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 21-ին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն Անկախության տոնի առթիվ ընդունելություն էր կազմակերպել տեղի հայ երիտասարդների համար։ Շնորհավորելով ընդունելության մասնակիցներին, դեսպան Կարեն Նազարյանը նշել է, թե առաջին անգամն է, որ դեսպանատան դռները բացվել են երիտասարդության առջև, որով էլ սկիզբ է դրվում նոր ավանդույթի՝ սեպտեմբերի 21-ն ու պետական, ազգային տոնացույցի մյուս օրերը միասին նշելու համար։ Նա դրվատանքի խոսքեր է ասել մոտ չորս տասնյակ հայ ուսանողներին, երիտասարդ ձեռներցներին ու տարբեր ոլորտի մասնագետներին, ովքեր այդ նվիրական օրվա հանդեպ դրսևորել են միասնականության ոգին։

Դեսպանը նաև կոչ է ուղղել երիտասարդներին Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն ժողովրդավարական գործընթացների, լայնածավալ բարեփոխումների հանդեպ որդեգրել սեփականության զգացում, նշելով, որ այսօր յուրաքանչյուրն իր տեղում, իր մասնագիտությամբ, կարողություններով, կապերով ու ձեռք բերված փորձով հնարավորություն ունի մասնակցելու ու ներգրավվելու հայրենիքի զարգացմանն ու շենացմանը միտված համազգային ջանքերին։

Կարևորելով օրվա խորհուրդը, ընդունելության մասնակիցները դեսպանի հետ միասին կատարել են Հայաստանի Հանրապետության օրհներգը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: