• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Սանտ’ Էջիդիո համայնքի նախագահի հետ

09 սեպտեմբերի, 2019
Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Սանտ’ Էջիդիո համայնքի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 9-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը Հռումում այցելեց Ս. Էջիդիո համայնքի կենտրոնատեղի և հանդիպեց խաղաղասիրական այդ համայնքի նախագահ՝ Մարկո Իմպալյացոյի (Marco Impagliazzo) հետ։

Պրոֆ․ Իմպալյացոն հանդիպմանն անդրադարձ է կատարել Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքներին բաժին հասած մարտահրավերներին ու դժվարություններին։ Դեպսան Նազարյանն էլ իր հերթին խոսել է սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի մարդասիրական ներգրավվածության ձևերի ու ձեռնարկված գործնական քայլերի մասին, որոնք նպատակ ունեն մեղմելու պատերազմի արդյունքում տուժած բնակչության հումանիտար կարիքները։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել խորացնելու դեսպանության և համայնքի միջև առկա համագործակցությունը։

Տեղեկանք։ Ս. Էջիդիո քրիստոնյա համայնքը ձևավորվել է 1968թ․-ին Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովից հետո։ Այսօր այն կազմված է 70 երկրներում գործող համայնքների ցանցից և հանդես է գալիս որպես կամավոր, ազատ հանձնառություն՝ աղքատության վերացմանը, խաղաղությանն ու համերաշխությանը հասնելու համար։ Միջազգային խաղաղասիրական այս համայնքը հաջողված միջնորդություններով աջակցել է Մոզանբիկում, Ալժիրում, Կոսովոյում, Լիբերիայում, Հարավային Սուդանում և այլ վայրերում հակամարտությունների կարգավորմանը, շարունակում է հյուրընկալել բանակցություններ տարաձայնություններ ունեցող կողմերի ու քաղաքական խմբերի միջև։ Այդ պատճառով էլ որոշ աղբյուրներ Ս. Էջիդիո համայնքը դիտարկում են որպես Սուրբ Աթոռի «ոչ պաշտոնական» դիվանագիտություն իրականացնողը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: