• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին

12 փետրվարի, 2019
Դեսպան Կարեն Նազարյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Փետրվարի 21-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին (His Eminance Gianfranco Cardinal Ravasi, President of the Pontificial Council of Culture) և խորհրդի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստան-Սուրբ Աթոռ մշակութային օրակարգի շարունակական ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերում հանդես են գալիս որպես համաշխարհային ժառանգության ու համամարդկային արժեքների պահապաններ ու պաշտպաններ։

Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, օգտագործելով վաղեմի խորն ու բարեկամական հարաբերությունները, գիտակրթական ու մշակույթի բնագավառներում հանդես գալ համատեղ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ մշակութային և հոգևոր արժեքների ճանաչելիությունն ու տարածումն առավել խրախուսելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: