• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես Հռոմում

21 նոյեմբերի, 2015

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արեւելագիտության Իստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի Հայոց Ցեղասպանությանն առնչվող բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցում էին Քահանայապետական արեւելագիտության իստիտուտուի ռեկտոր Դավիդ Նազարը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին եւ Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Գրքում ներկայացվում են Վատիկանի փակ արխիվներում գտնվող ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ համիդյան ջարդերից մինչեւ հետցեղասպանական` քեմալական կառավարման շրջանի տարիներ, ինչը հնարավորություն է ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել ոճրագործության բոլոր փուլերի մասին` ցեղասպանության նախապատրաստումից մինչեւ իրականացում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ յոթհատորյակը ցեղասպանագիտության ոլորտում լրջագույն ձեռքբերում է եւ պատմություն, որը նաեւ թուրքերինն է: «Հայր Ռույսենի աշխատանքը մեզ օգնում հարաբերվել փաստերի հետ։ Այն մեզ օգնում է ընթերցել անցյալը` դասեր քաղելով ապագայի համար»։

Միջոցառմանը դեսպան Մինասյանը Հայր Ժորժ Անրի Ռույսենին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը՝ հայագիտության զարգացման եւ հոգեւոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: