• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Սուրբ Աթոռում

21 սեպտեմբերի, 2015

 

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հռոմի Սուրբ Վլաս հայկական եկեղեցում կայացավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին հիշատակեց Հայաստանի կողմից 301թ. քրիստոնեությունը, որպես պետական կրոն, աշխարհում առաջինն ընդունելու փաստը: Մասնակիցներն ունկնդիր եղան նաև նորանկախ Հայաստանի և Վատիկանի միջև դեռևս 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-վատիկանյան հարաբերություններում գրանցված ամենակարևոր իրադարաձությունների նկարագրությանը Կարդինալ Սանդրիի կողմից, որոնց գագաթնակետն են հանդիսացել Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի` Հայաստան կատարած պատմական այցը 2001թ. և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցած աննախադեպ ու պատմական Սուրբ պատարագը ս/թ. ապրիլի 12-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Կարդինալն իր ճառում մաղթեց, որպեսզի «Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև բարեկամությունը շարունակվի ու դառնա Կովկասում, Միջին Արևելքում ու համայն աշխարհում խաղաղության պարգև»: Խոսքի վերջում Վատիկանի պաշտոնյան նշեց, որ որպես Ֆրանցիսկոս Պապի պատվիրակ ու ներկայացուցիչ` օրերս մեկնելու է Հայաստան՝ ս/թ. սեպտեմբերի 24-ին Մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցելու նպատակով:
Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հայ և օտարազգի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Հռոմի Հնագիտության Քահանայապետական Ակադեմիայի նախագահ Մարկո Բուոնոկորեն, Բոլոնիայի համալսարանի դասախոս Աննա Սիրինյանը: Վերջիններս հակիրճ ներկայացրին դեսպանության հետ համագործակցությամբ իրականացված իրենց ծրագիրը՝ միջնադարյան Հռոմում հայերի առաջին վկայությունների վերաբերյալ, որն արտացոլվել էր, ներկաներին երեկոյի ընթացքում բաժանված, Վատիկանի տպարանի կողմից հատուկ թողարկված գրքույկում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: