• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության միջոցառումը

28 ապրիլի, 2014

Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան ՙՉենտրո Ռուսիա էկումենիկա՚ (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ՙՇշուկների մատյան՚ գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի ներկայցմանը Ռումինիայից ժամանել էր նաև հեղինակը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը իր ելույթում ընդգծեց ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից՝ պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին տան պատերի մեջ վախից և ցավից կիսաձայն շշնջացող հուշերը, ամբողջ աշխարհով բարձրաձայն հսչեցնելու կարևորությունը:

Հեղինակի հետ հանդիպումը վարում էր ՙՉենտրո Ռուսիա էկումենիկա՚ մշակութային կենտրոնի ղեկավար Դոն Սերջո Մերկանցինը (Don Sergio Mercanzin):
Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն (card. Francesco Coccopalmerio), Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պեռուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական շրջանակների, մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք.
Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009 թ. Բուխարեստում: Թարգմանվել է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն և այլ լեզուներով: Իտալերեն թարգմանությունը լույս է տեսել 2011 թ.` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, Կելլեր Էդիտորե (Keller Editore) հրատարակչատան կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: