• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ միջոցառում

19 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 19-ին Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում տեղի ունեցան Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումն ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի անունից տրված ընդունելությունը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը` Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի հովանու ներքո:

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում և Սուրբ Աթոռում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Ելույթներում բանախոսները անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ավանդական բարեկամական կապերին, ընդհանուր մշակութային և հոգևոր ժառանգությանը: Կարդինալ Սանդրին նշեց, որ Սուրբ Աթոռը միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել հայ ժողովրդի հետ, որոնք պայմանավորված են հայերի քրիստոնեական հինավուրց պատմությամբ: Նա վստահություն հայտնեց, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացումը կընդլայնի երկկողմ փոխադարձ աջակցության հարուստ ճանապարհը:

Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 350 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, մոնս. Դոմինիկ Մամբերտին, Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար մոնս. Խոսե Բետանկուրը, Սուրբ Աթոռի Կաթողիկե դաստիարակության միաբանության նախագահ կարդինալ Զենոն Գրոչոլևսկին, Հայ առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Նեապոլի և Նարդոյի քաղաքապետարանների պատվիրակությունները, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսը այցելուների համար բաց է սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 19-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: