• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի դեսպանների մասնակցությունը «Ցեղասպանության կանխարգելում. պայքար կրոնական հետապնդումների դեմ» քննարկմանը

22 ապրիլի, 2021

Ս․թ․ ապրիլի 22-ին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպաններ Կարեն Նազարյանը և Ծովինար Համբարձումյանը հանրային, ակադեմիական ու քաղաքական հայտնի գործիչների ու լրագրողների հետ մեկտեղ մասնակցել են «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը։

Իր բացման խոսքում դեսպան Համբարձումյանը մասնավորապես նշել է, որ սա կարևորագույն պահ է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի ոչ միայն անցյալի ցեղասպանությունները հիշելու, այլև վաղ նախազգուշացմանն արձագանքելու՝ կանխելու, ժամանակին գործելու, աշխարհում քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին պաշտպանելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու իր պատասխանատվությունը:

Մասնակիցներն անդրադարձ կատարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապագայում մարդկության հանդեպ նմանօրինակ հանցագործությունների կանխարգելման լույսի ներքո, խոսեցին ժխտողականության դեմ միասնական ու անողոք պայքար մղելու, ցեղասպանության թեման դասավանդելու անհրաժեշտության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունների մասին։

Հարց ու պատասխանին հետևած իր ամփոփիչ խոսքում դեսպան Նազարյանը նշեց, որ պանել-քննարկման խորագրում ցեղասպանության կանխարգելումը կրոնական հալածանքների հարցի հետ կապակցելը պայմանավորված է նրանով, որ Հայոց ցեղասպանության օտարալեզու պատմագրությունում ու այդ հանցագործությանը նախորդած շրջանի վավերագրություններում բավականաչափ ուսումնասիրված չէ հայերի և մյուս փոքրամասնությունների նկատմամբ երիտթուրքերի քաղաքականությունը, ներառյալ զանգվածային տեղահանումները, բռնի ուծացումը և ընդհանրապես տարբեր էթնիկ խմբերի՝ արաբների, քրդերի, հույների և ասորիների ցեղասպան բնաջնջումը, որոնք ևս ծանրագույն կորուստներ են կրել այդ հետապնդումների ու հալածանքների արդյունքում:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները #StandTogether ներառական և էկումենիկ թվային հարթակի հետ  մեկտեղ, հեռարձակվել է Հռոմում տեղակայված միջազգային անկախ հեռուստալուրերի Rome Reports գործակալության հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող սոցիալական մեդիայի միջոցով։

Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով ՝ https://www.youtube.com/watch?v=2NIpuJdXe3Q

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: