• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայ կաթողիկե Բերիո թեմի առաջնորդի այցը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն

02 մարտի, 2020

Մարտի 2-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն այցելեց հայ կաթողիկե եկեղեցու Բերիո թեմի առաջնորդ` գերպ․ Տեր Պետրոս արք. Միրիաթեանը։

Ողջունելով գերապայծառին՝ դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ պաշտոնական Երևանը, ուշադրությամբ հետևելով տարածաշրջանի գործընթացներին, փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին ու հավելեց, որ Հայաստանն իր հումանիտար ներգրավվածությամբ և դիվանագիտական ներկայությամբ կշարունակի ջանքերն ուղղված սիրիական ճգնաժամի բացասական հետևանքների մեղմանը։ Դեսպանը կարևորեց, որպեսզի տարածաշրջանի ճակատագրով ու, մասնավորապես, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգության ու նրանց ժառանգության պաշտպանության հարցերով մտահոգված մյուս երկրները ևս ձեռնարկեն գործուն միջոցներ։

Արք. Միրիաթեանը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերած հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը, ու դեսպանին նվիրվեց ահաբեկչական խմբավորումների կողմից ռմբակոծման հետևանքով վնասված Հալեպի Մայր Օգնություն եկեղեցու հենասյան մեկ կտոր՝ որպես վերականգնված առաջնորդանիստ տաճարի, հայության վերանորոգված հույսի և վերազարթոնքի խորհրդանիշ։

Զրուցակիցները կարևորեցին հայ-սիրիական դարավոր բարեկամությունը, այս համատեքստում բարձր գնահատելով Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը որպես ծանրակշիռ ավանդ պատմական արդարության վերականգնման գործում:

Հանդիպմանը ներկա էր Հռոմի Լևոնյան վարժարանի տնօրեն՝ Հ. Նարեկ Ծ․ վարդապետ Նամոյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: