• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին

11 դեկտեմբերի, 2024
2024թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին:
 
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները, իր պատրաստակամությունն է հայտնել ջանք չխնայել հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ Հայաստանում ՄԻՈՒ մարդասիրական գործունեության իրականացման համար:
 
Երկուստեք ընդգծվել է հումանիտար և առողջապահական ոլորտներում արդեն իսկ նախանշված ծրագրերը համատեղ ջանքերով հաջողությամբ ավարտին հասցնելու կարևորությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: