• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմի Պապը մերժում է ուժի գործադրումը

27 սեպտեմբերի, 2020

Ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հռոմի Պապ Ն․Ս․ Ֆրանցիսկոսն ընդունեց Վատիկանում այցով գտնվող Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Միջեկեղեցական համագործակցության ու երկխոսության շրջանակներում տեղի ունեցած ջերմ ու անմիջական հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական ու Հռոմի Կաթողիկե եկեղեցիների հովվապետերին միացավ նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Հանդիպումից հետո Ս․ Պետրոս հրապարակում հավաքված քրիստոնյաներին Սրբազան  Քահանայապետը խնդրեց աղոթել Կովկասում խաղաղության համար։ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը կոչ հղեց հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարությանը բարի կամք դրսևորելով հստակ քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ մերժելով ուժի գործադրումը։ Հռոմի Պապի այս կոչին են անդրադարձել տեղական լրատվամիջոցները, լուսաբանելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրույցները, որոնք առնչվում են շփման գծի երկայնքով  Ադրբեջանի հարձակմանը։

 

https://www.vaticannews.va/en/pope/news/2020-09/pope-francis-appeal-caucasus-region-peace-negotiations-angelus.html

 

https://www.acistampa.com/story/papa-francesco-incontra-il-catholicos-armeno-karekin-ii-abbiamo-pregato-per-la-pace-15093

 

https://www.ilmessaggero.it/vaticano/news_papa_tuchia_nagorno_guerra_armenia_angelus_udienza_karekin_catholicos-5488868.html

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: