• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

«Լեռնային Ղարաբաղ. քրիստոնեական ժառանգությունը պահպանելու Եվրոպայի կոչը»

14 ապրիլի, 2021
«Լեռնային Ղարաբաղ. քրիստոնեական ժառանգությունը պահպանելու Եվրոպայի կոչը»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լուսանկար՝ Ս․ Հարության տոնը Ստեփանակերտում

ACI Stampa լրատվական գործակալությունը տպագրել է ծավալուն հոդված, հղում կատարելով եվրախորհրդարանականների կոչին և ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում  վերջինս խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող թշնամական քաղաքականության մասին։

Դեսպան Նազարյանը ընթերցողի ուշադրությունն է կրկին հրավիրում Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի ու հետպատերազմյան շրջանում հայկական հոգևոր, մշակութային հաստատությունների ու սրբավայրերի միտումնավոր թիրախավորմանը, ինչպես նաև պատմության ընթացքում Արցախի ժողովրդի, Շուշիի եկեղեցիների, Ջուղայի խաչքարերի, հայկական շիրմաքարերի հանդեպ իրականացված նույնօրինակ վայրագություններին ու հանցագործություններին։ Կ․Նազարյանը խոսել է նաև տարածաշրջանում հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի պետական քաղաքականության մասին, որն ուղեկցվում է Բաքվի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտման դեպքերով, ու զուգահեռներ անցկացնում «Իսլամական Պետություն» զինյալների կողմից Պալմիրայի ու Նիմրուդի ոչնչացման հետ։ Կարեն Նազարյանը նշում է, որ բացի ֆիզիկական ոչնչացումից և վանդալիզմից Ադրբեջանը հետևողական կերպով իրականացնում է նաև հայ ժողովրդի ժառանգության յուրացման քաղաքականություն՝ Արցախի տարածքում գտնվող հայկական հուշարձանները ներկայացնելով որպես «աղվանական», ու դատապարտում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը որպես մշակութային թալանի փորձ։ Այս իրավիճակում ՀՀ դեսպանը կարևորում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը, միևնույն ժամանակ դատապարտելով Ադրբեջանի փորձերը խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղ ու նրա հարակից շրջաններ։

ACI Stampa-ի լրագրող վատիկանիստ Անդրեա Գալյարդուչիի հոդվածն ամբողջությամբ բնագրով կարելի է ընթերցել հետևյալ հղումով՝ Nagorno Karabakh, appello dall’Europa: “Preservare l’eredità cristiana” (acistampa.com)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: