• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, 3.04.2020թ․

03 ապրիլի, 2020

Սուրբ Աթոռն իր քայլերը համադրելով Իտալական Հանրապետության իշխանությունների հետ ձեռնարկել է միջոցառումներ` կանխելու համար COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը, որոնք վերաբերում են Սուրբ Աթոռի տարբեր մարմիններին և իրագործվում են Վատիկան քաղաք-պետության կառավարության կողմից։ Այցելուների համար փակ են Սուրբ Պետրոս տաճարը և հրապարակը,  Վատիկանի, քահանայապետական ամառանոցների ու տաճարների թանգարաններն ու թանգարանային կենտրոնները։ 

Իտալիայի ամբողջ տարածքում սահմանված սահմանափակումները

  • Վարակի տարածումը կանխելու նպատակով միջոցառումների շրջանակներում Իտալիայի ամբողջ տարածքում սահմանված խիստ սահմանափակումները երկարաձգվել են մինչև ս.թ. ապրիլի 13-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: Հիշեցնում ենք, որ գործող սահմանափակումները հետևյալն են.
  • Կրթական հաստատությունները, բոլոր հասարակական վայրերը, բացառությամբ դեղատների, հիվանդանոցների և սննդի խանութների, փակ կլինեն մինչև ապրիլի 13–ը։
  • Արգելված են մարդկանց կուտակումները, հետաձգվել են սպորտային, մշակութային և կրթական բոլոր միջոցառումները։
  • Արգելվում է ցանկացած տրանսպորտային միջոցով դուրս գալ մշտական բնակության վայր հանդիսաացող բնակավայրից՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝
  • աշխատանքային ակնհայտ պատճառներ
  • խիստ անհրաժեշտության դեպքեր
  • առողջության շարժառիթներ

 

  • Նոր միջոցառումը չեղարկում է նախորդ սահմանափակումը, որի համաձայն քաղաքացիները կարող էին վերադառնալ իրենց կեցավայր, եթե գտնվում են դրանից դուրս
  • Բնակավայրի ներսում անձն իր տեղաշարժն ապահովելու նպատակով պետք է լրացնի հատուկ ձևանմուշ և տրամադրի երկրի իրավապահ մարմիններին՝ հիմնավորելով իր տեղաշարժի անհրաժեշտությունը։ Իտալիայի տարածքում գտնվող օտարերկրյա անձանց թույլատրվում է վերադառնալ իրենց բնակության վայրերը
  • Թույլատրվում են երեխաների (1 ծնողի ուղեկցությամբ), տարեցների, հաշմանդամների (1 խնամողի ուղեկցությամբ) և ընտանի կենդանիների հետ կարճատև զբոսանքները կեցավայրի շրջակայքում
  • Շարունակում է գործել հանրային տրանսպորտը՝ ապահովելու բնականոն կյանքի շարունակականությունը և մարդկանց տեղափոխումը աշխատավայր։

Իտալիա մուտք գործելու սահմանափակումները

Գործնականում Իտալիա կարող են մուտք գործել՝

  • Իտալիայի քաղաքացիները
  • Իտալիայի ռեզիդենտ համարվող օտարերկրյա քաղաքացիները
  • Արգելվում է այլ պետություններում ռեզիդենտ համարվող Իտալիայի քաղաքացիների մուտքը Իտալիա
    Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իտալիայի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել հիմնավոր պատճառներ, որոնք կապված են
  • աշխատանքային անհրաժեշտությամբ
  • առողջության շարժառիթներով
  • խիստ անհրաժեշտության հատուկ դեպքերով

Իտալիա ժամանող բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ ձևանմուշ և տրամադրեն երկրի սահմանապահ մարմիններին՝ հիմնավորելով երկիր մուտքի անհրաժեշտությունը։

Իտալիա ժամանող բոլոր քաղաքացիները պետք է անցնեն 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկացնելով համապատասխան տարածքային առողջապահական մարմնին:


Արտասահմանից ժամանած քաղաքացիները չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, այլ պետք է ուղեկցվեն նույն հասցեում բնակվող մեկ անձի անձնական տրանսպորտային միջոցով: Եթե քաղաքացին չունի բնակության վայր Իտալիայում կամ հնարավորություն չունի հասնել բնակավայր անձնական միջոցներով, ինքնամեկուսացում անցնում է Քաղպաշտպանության դեպարտամենտի կողմից որոշված վայրում, որի ծախսերը, սակայն, հոգում է քաղաքացին։

Նշված սահմանափակումները խախտելու դեպքում նախատեսված է վարչական և անգամ քրեական պատասխանատվություն COVID-19-ով նախկինում վարակված քաղաքացին պետք է ներկայացնի ապացույց իր առողջ լինելու մասին՝ 24 ժամվա պարբերականությամբ երկու անգամ ենթարկվելով թեստի: Թեստերից մեկի՝ դրական լինելու դեպքում արգելվում է մուտք գործել երկրի տարածք, իսկ խախտման դեպքում նախատեսված է ազատազրկում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել հետևյալ հղումներով՝
https://www.esteri.it/mae/it/ministero/normativaonline/decreto-iorestoacasa-domande-frequenti/focus-cittadini-italiani-in-rientro-dall-estero-e-cittadini-stranieri-in-italia.html
http://www.viaggiaresicuri.it/approfondimenti-insights/saluteinviaggio
http://www.mit.gov.it/sites/default/files/media/notizia/2020-03/ORDINANZA.pdf
https://www.interno.gov.it/sites/default/files/allegati/nuovo_modello_autodichiarazione_26.03.2020_editabile.pdf

Վարակի տարածման վտանգով պայմանավորված Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը գործում է առցանց ռեժիմով: Դեսպանության հետ 24/7 հասանելիությամբ կապը կարելի է հաստատել․ +39 377 522 67 10 կամ +39 0687655696 հեռախոսների կամ armvaticanembassy@mfa.am Էլ. փոստի միջոցով։

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը և հայտարարություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: