• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայ հոգևորականների այցը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն

19 փետրվարի, 2020

Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն այցելեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևորականները՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գրշն․ Տեր Խաժակ արք․ Պարսամյանի ուղեկցությամբ։

Հանդիպմանը դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական կապերի ընթացք, դրանց ընդլայնման ուղղությամբ ձեռնադրվող ջանքերը։ Դեսպանը նշեց, որ իր հիմնական գործառույթներից է դարերի խորքից եկող հայ-վատիկանյան հարաբերությունների շարունակական զարգացումը, և որ այդ վաղեմի կապերի ու առնչությունների հիմքում է ընկած հայ ժողովրդի բոլոր հատվածների նվիրական աշխատանքը և ներդրումը։ Այդ համատեքստում, Կ․Նազարյանը կարևորեց Հայաստանյայց առաքելական, Հայ կաթողիկե ու Հռոմի Սրբազան եկեղեցիների միջև հաջողությամբ զարգացող միջեկեղեցական երկխոսությունն ու համագործակցությունը և պատասխանեց հայ հոգևորականներին հետաքրքրող հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: