• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում

13 դեկտեմբերի, 2019
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Դեկտեմբերի 12-ին Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում տեղի ունեցավ հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի հետ համատեղ, անցկացվեց Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքո։

Համերգից առաջ համատեղ ելույթ ունեցան Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կյանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպես հայկական հնագույն մշակութային ժառանգության շարունակություն և 20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորվող երաժշտական մշակույթ։ Համատեղ ելույթում նշվեց, որ հայ մեծանուն երգահանն ու հոգևորականն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:

Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կոմիտասյան հոբելյանական համերգին ներկա էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիո և հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: