• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ Վարչապետի այց Սուրբ Ղազար կղզի

20 նոյեմբերի, 2019
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց միաբանության տարածքում, որի ընթացքում Քահանայապետական պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրեց վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցվել է շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր, զարդաքանդակներ և ափին խարսխված ՞Արմենիա ՞ առագաստանավը վնասվել են, սակայն, միաբանությունը լուրջ մշակութային վնաս չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։

Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել ՞Ոսկե ՞ գրքում։ Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. ՞Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։ Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։ Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։ Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին։

Միաբանությունում Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

* * *
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ Կաթողիկե եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Իր գործունեության ընթացքում Մխիթարյան միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։ Վենետիկի Մխիթարյան միաբանության տնօրինության տակ աշխարհի տարբեր վայրերում գործում են կրթական հաստատություններ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: