• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգ Հռոմի Սուրբ Իգնատիոս եկեղեցում

07 հոկտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով հոկտեմբերի 7-ին Հռոմի Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում հնչեց նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը (1984-1985) Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահռչակ երգչախմբի կատարմամբ, երգչախմբի ղեկավար՝ Մաեստրո Չիրո Վիսկո:

Համերգը, որը նվիրվել է հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական Վարդապետ հռչակվելուն, կազմակերպվել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից, Նոր Ավետարանչության Զարգացման Քահանայապետական Խորհրդի հովանավորությամբ և ներառվել Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա պաշտոնական միջոցառումների ցանկում:

Համերգին ներկա էին Նոր Ավետարանչության զարգացման քահանայապետական խորհրդի նախագահ Մոնս. Սալվատորե Ֆիզիկելլան, որին Ֆրանցիսկոս Պապը վստահել է նաև Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա համակարգումը, Պետական Քարտուղարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը և Մոնս. Սալվատորե Ֆիզիկելլան: Դեսպանը նշեց վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի կողմից գրանցած հիմնական ձեռքբերումները և անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Պապի հղած խոսքին: Մոնս. Ֆիզիկելլան կարևորեց Սուրբ Գրիգոր Նարեկացու վարդապետացումն ավելի քան մեկ միլիոն հավատացյալ ունեցող Կաթոլիկ եկեղեցու համար և շեշտեց աստվածաբանության ու գրականության ոլորտում Նարեկացու մեծ դերակատարումը: Վատիկանի պաշտոնյան իր ողջույնն ուղղեց հայ ժողովրդին անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ, որը յուրօրինակ կերպով համընկել է Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա հետ:

Միջոցառմանը մասնակցում էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: