• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Վսեմություն Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին

14 մայիսի, 2014
Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց   Նորին Վսեմություն Մալթայի Ինքնիշխան Մարտական  Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 14-ին դեսպան Միքայել Մինասյանը իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ դեսպան Մինասյանը իր ելույթում մասնավորապես անդրադարձավ հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերի և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարդահրավերները միասին հաղթահարելու համար:

Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց ունեցան:

Նույն օրը` ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետի անունից տրվել է 20 հոգանոց ճաշ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: