Լուրեր

Նախագահը ներկա է գտնվել հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման եվ օծման արարողությանը

11.04.2015

Կից լուսանկարներ

Նախագահը ներկա է գտնվել հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման եվ օծման արարողությանը

Նախագահը ներկա է գտնվել հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման եվ օծման արարողությանը

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում և Վատիկանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների, Նեապոլի Արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեի և Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի կողմից մատուցված եկեղեցական արարողությանը, որի արդյունքում Ս.Գրիգոր Լուսավորչի մասունքները, երկար բացակայությունից հետո, վերադարձվել են իրենց սկզբնական մատուռ: Այնուհետև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությունը: Խաչքարը, տեղակայվել է Սուրբ Գրիգոր Հայ վանքի մուտքին:
Հետևել է վանական համալիրի բակի բարոկո ոճի հրաշագեղ նորոգված շատրվանների հանդիսավոր բացումը:

Նշենք, որ թվարկված բոլոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգել և հովանավորել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

Շատրվանների հանդիսավոր բացման ընթացքում հասարակական, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը: